00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեք հոգի մանդատը վայր դրեց, որ աջակցի Լևոն Քոչարյանին». Գեղամ Նազարյան

© Aram NersesyanԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` Քոչարյանը մանդատը չի վերցրել զուտ կալանքից ազատվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության հերթական հաջորդ 3 համարները (Միհրդատ Մադաթյանը, Գերասիմ Վարդանյանն ու Անժելա Նալբանդյանը,–խմբ.) իրենց մանդատները վայր են դրել, որպեսզի աջակցեն կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը` Լևոն Քոչարյանին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցրել է կալանքից ազատվելու համար։

«Կա Քրեական օրենսգիրք, օրենք, Սահմանադրություն, իսկ ՔՊ–ն էլ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն ունի, որ ցանկացած պահի կարող է ցանկացած քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն։ Չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է։ Հիմա կհարցնեք, թե ինչու 3 հոգի հրաժարվեցին պատգամավորական մանդատից։ Ասեմ, որ դա արվել է ի աջակցություն ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ»,– նշեց Նազարյանը։

Նա ընդգծեց, որ այդ անձանց համոզմունքն է, որ Լևոն Քոչարյանի Ազգային ժողովում լինելն ավելի ճիշտ է, քան իրենցը։ Նազարյանն անդրադարձավ նաև հարցին` արդյոք հնարավոր է համարում, որ գլխավոր դատախազը կգա ԱԺ և կմիջնորդի Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Չեմ կարծում, որ գլխավոր դատախազը այնքան անլրջանա, խաղա սեփական հեղինակության հետ, որ մտնի ԱԺ և միջնորդի Լևոն Քոչարյանին ազատությունից զրկելու ու այս հորինված գործը շարունակելու համար։ Կարծում եմ, որ հնարավոր է` ԱԺ-ում գործը շարունակելու թույլտվություն խնդրեն, սա չեմ կարող բացառել, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև առանց այն էլ մեր երկիրը այս սարքովի գործերով թուլանում է»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Լրահոս
0