00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին

© AP Photo / Carolyn KasterԱնն Իդալգո
Անն Իդալգո - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Անն Իդալգո
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցիչներին Փարիզի պատվավոր քաղաքացիություն կշնորհվի։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արցախահայության հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Քաղաքապետն այդ մասին հայտնել է X–ի իր էջում։
Նա նշել է, որ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։

«Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին»,– գրել է Իդալգոն։

Նա հավելել է, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով արցախահայության ներկայացուցիչներին կհանձնվի Փարիզի պատվավոր քաղաքացիություն:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
Լրահոս
0