Թեժ կետերից զենքի արտահոսքն ավելացնում է ԱՊՀ–ում ահաբեկչության վտանգը. Սիսոև

© SQԶենքով տղամարդ
Զենքով տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Զենքով տղամարդ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի խոսքով` պահպանվում է ահաբեկչության սպառնալիքը արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտներում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Զինված հակամարտությունների գոտուց զենքի արտահոսքը մեծացնում է ԱՊՀ տարածքում ահաբեկչության վտանգը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը Տաշքենդում ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի «Վստահությունը, համագործակցությունը և պրոֆեսիոնալիզմը որպես անվտանգ ապագայի երաշխիք» խորագրով գիտագործնական համաժողովում։
«Ահաբեկչության վտանգն էապես ավելացնում է ժամանակակից զենքի արտահոսքը զինված հակամարտությունների գոտուց, ահաբեկչական կազմակերպությունների` նորագույն տեղեկատվական և տեխնիկական ձեռքբերումները (այդ թվում` արհեստական բանականության տեխնոլոգիաները, անօդաչու և այլ ռոբոտացված համալիրները) օգտագործելու ձգտումը, ինչպես նաև ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական խոցման միջոցներին հասանելիություն ստանալու փորձերը», – ասել է Սիսոևը։
ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի երկրների շփումները կարևոր են Արևմուտքի ճնշմանը դիմակայելու առումով․ Լեբեդև
Նրա գնահատականներով` պահպանվում է ահաբեկչության սպառնալիքը արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտներում, բազմակի աճել է միջուկային աղետների վտանգը, որը գլոբալ և անդառնալի հետևանքների կհանգեցնի։
ԱՊՀ երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց ճակատագրի համար. Կիսելյով
Լրահոս
0