«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ

© Photo : Հայկ Կոստանյան«Հաղթանակ» կամուրջ
«Հաղթանակ» կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կամուրջը կլուսավորվի ժամանակակից լուսադիոդային սարքերով։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության համար Երևանի համայնքային բյուջեից կտրամադրվի շուրջ 60 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակելու է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով: Աշխատանքները կատարելու է «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը։
«Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով»,– գրել է նա։
Հայկ Կոտանյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն։
Երևանի քաղաքապետարանը 2–րդ անգամ է հայտարարել Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ
Լրահոս
0