00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ. Հունաստանում ՀՀ դեսպան

© Sputnik / Asatur YesayantsՀայ–ադրբեջանական սահման
Հայ–ադրբեջանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Բաժանորդագրվել
Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և տարածաշրջանում նոր արյունահեղություն թույլ չտալու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ։ Այս մասին «Diplomatic Life of Greece» ամսագիրին տված հարցազրույցում ասել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Հարցազրույցից որոշ հատվածներ հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է»,–ասել է նա։
Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
«Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարներն ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն»,–ասել է Մկրտչյանը։
Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերի` միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:
«Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,–ասել է դեսպանը։
Հարավային Կովկասի մասին նախագիծն ուժի մեջ է կոնսենսուսի հասնելու դեպքում. Տասմագամբետով
Նա նաև ընդգծել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը։
«Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը»,–ասել է նա։ Դեսպանը շեշտել է, որ եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կկրկնվի Նախիջևանի օրինակը` հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։
Լրահոս
0