ՆԱՏՕ-ն ազդեցության գոտին ընդլայնելու փորձեր է անում, ՌԴ-ն հանգիստ է արձագանքում. Պուտին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ներքաշում դաշինքի երկրներին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարված իրադրության ստեղծման մեջ:
ՆԱՏՕ-ի երկրների կողմից նկատվում է ազդեցության գոտին ընդլայնելու փորձեր, Ռուսաստանը դրան արձագանքում է հանգիստ և հավասարակշռված։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսեմի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին։ Ընդ որում, Հյուսիսատլանտյան դաշինքը, որքան էլ դա տարօրինակ է, խախտելով սեփական հիմնարար սկզբունքները, փորձեր է ձեռնարկում դուրս գալ գործունեության աշխարհագրական շրջանակներից»,–ասել Է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ներքաշում դաշինքի բոլոր երկրներին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարված իրադրության ստեղծման մեջ ու փորձում է այնտեղ ստեղծել նոր ռազմաքաղաքական դաշինքներ՝ առաջնորդվելով, առաջին հերթին, սեփական շահերով:
ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքների դեմ. Պուտին
Լրահոս
0