https://armeniasputnik.am/20231109/adrbejani-nakhagahi-het-handipman-masin-pajmanavvorvatsutjunner-chkan-ag-pvokhnakharar-68407926.html
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան. ԱԳ փոխնախարար
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան. ԱԳ փոխնախարար
Կոստանյանն ընդգծեց, որ միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T13:27+0400
2023-11-09T13:27+0400
2023-11-09T13:29+0400
վահան կոստանյան
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/65995360_0:11:1600:911_1920x0_80_0_0_d004272abaad97b8028d0eaa3ecf2174.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։Նա նշեց, որ առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն իրենք շարունակում ենք աշխատանքները։Թե այդ հանդիպումը ինչ մակարդակով, որտեղ ու ում միջնորդությամբ կլինի, Կոստանյանը դժվարացավ ասել։Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/12/65995360_176:0:1600:1068_1920x0_80_0_0_a812373139d6b78274150b414d2c84c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան. ԱԳ փոխնախարար
13:27 09.11.2023 (Թարմացված է: 13:29 09.11.2023) Կոստանյանն ընդգծեց, որ միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն իրենք շարունակում ենք աշխատանքները։
«Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։ Գիտեք, որ երեկ Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մշտական կապի մեջ ենք մյուս միջնորդների հետ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա»,–նշեց փոխնախարարը։
Թե այդ հանդիպումը ինչ մակարդակով, որտեղ ու ում միջնորդությամբ կլինի, Կոստանյանը դժվարացավ ասել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը
հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։