00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ում գազի և էներգիայի միասնական շուկան հնարավոր է` չստեղծվի մինչև 2025 թ–ն. Վարդանյան

© Sputnik / Asatur YesayantsՀԱԷԿ
ՀԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
ՀԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանը բավականին ազատված է տեխնիկական հարցերի լուծումից, քանի որ միության մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ-ի համար ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկա «մուտքի դուռը» Վրաստանն է։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Եվրասիական միությունում գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաները գուցե չհաջողվի ստեղծել մինչև 2025 թվականը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ այդ երկու շուկաների վերաբերյալ ԵԱՏՄ-ի գործընկերների հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։
Ինչ վերաբերում է գազի շուկային, փոխնախարարի խոսքով, կողմերը մի շարք տարաձայնություններ ունեն, որոնք դեռ հաղթահարված չեն, բայց քննարկվում են: Նա մանրամասներ չհայտնեց, քանի որ բանակցությունները փակ բնույթ են կրում։
«Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ գազի շուկայի գործարկման ժամկետները նախատեսվում է հետաձգել»,-նշեց Վարդանյանը:
Էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցում կողմերն ավելի շատ են առաջ շարժվել. արդեն որոշվել են ազգային օպերատորները, որոնք կհամակարգեն անդրսահմանային առևտուրը: Դրանք ոչ թե նոր, այլ արդեն գործող ընկերություններ են, առանց որոնց ոչ մի երկրի էներգահամակարգ չի կարող գործել։ Նրանք հաշվառում են էլեկտրաէներգիայի մատակարարումը կայաններից դեպի ցանց, իսկ ցանցից՝ սպառողներին: Հայաստանում այդ գործառույթներն իրականացնում է «Հաշվարկային կենտրոն» պետական ձեռնարկությունը։
Հիմա ցանկանում են անդրսահմանային մակարդակում՝ ԵԱՏՄ մասշտաբով առևտրի օպերատոր ընտրել։ Այդ գործառույթները ցանկանում են հանձնարարել АТС ընկերությանը, որի հետ քննարկումներ են անցկացնում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) ներկայացուցիչները։ Այս ընկերությունը պետք է ստեղծի հարթակ, որի խնդիրը կլինի հասկանա» թե՛ հայկական «Հաշվարկային կենտրոնի» համակարգերը, թե՛ նմանատիպ համակարգերը ԵԱՏՄ չորս այլ երկրներում:
«Իսկ այդ ընկերությունն արդեն երկար տարիներ աշխատում է Ռուսաստանում, մեծ փորձ ունի։ Պետք չէ մոռանալ, որ էլեկտրաէներգիայի շուկայական աճուրդները, որոնք մենք ներդրել ենք անցյալ տարվանից, Ռուսաստանում սկսվել են քսան տարի առաջ շուկայի մեծածախ հատվածի համար (ոչ տնային տնտեսությունների՝ խմբ)»,-հավելեց Վարդանյանը։
Նա հստակեցրեց, որ էլեկտրաէներգիայի շուկայում շարունակում են բաց մնալ ոչ շատ բարդ (ինչպես գազի դեպքում է), բայց, այնուամենայնիվ, մինչև վերջ չճշտված հարցեր։ Մասնավորապես, երկրները դեռ մինչև վերջ չեն մշակել, թե ինչպես իրականացնել էլեկտրաէներգիայի անցումը սահմանով, ինչպես կարգավորել լարումը, ինչպես իրականացնել փոխօգնության մատակարարումներ (եթե մեկ երկրի համակարգում բավարար էլեկտրաէներգիա չկա, և հարևաններին խնդրում են «փոխարինաբար» որոշակի ծավալ տալ մի քանի ժամով կամ օրով)։
Վարդանյանը հստակեցրեց, որ Հայաստանը բավականին ազատված է այդ տեխնիկական հարցերի լուծումից, քանի որ միության մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի։ Հայաստանի համար ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկա «մուտքի դուռը» Վրաստանն է, ուստի Ռուսաստանի հետ Հայաստանի բոլոր աճուրդներն իրականացվելու են վրացական ցանցի միջոցով։ Բայց միության մյուս երկրների համար, որոնք սահմանակից են միմյանց, այդ հարցերն արդիական են, դրանց լուծման համար տեխնիկական մեծ աշխատանք է սպասվում։ Այն ցանկանում են ավարտել ժամանակին՝ մինչև 2025 թվականը, սակայն, նախարարի խոսքով, առայժմ այդ հարցում վստահություն չկա։
2024-ին Հայաստանի համար ռուսական գազի գնի փոփոխության նախադրյալներ չկան. փոխնախարար
Լրահոս
0