00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընթանում է Պեմզաշենում սպանության գործով առաջին նիստը. ԶԼՄ–ներին թույլատրեցին նկարահանել

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պեմզաշենում սպանվածների տունը
Պեմզաշենում սպանվածների տունը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Պեմզաշենում սպանվածների տունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիստի ընթացքում սպանության մեջ մեղադրվողի փաստաբանը միջնորդեց գործը դռնփակ քննել, քանի որ քննվելու են անչափահասներին և անձի մասնավոր կյանքին առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գլխավորությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընթանում է Պեմզաշենում սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։
Գործով մեղադրյալներ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը ներկա են դատական նիստին։

Սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց գործը քննել դռնփակ, քանի որ իր կարծիքով, հնարավոր է շոշափվեն այնպիսի հարցեր, որոնք վերաբերեն անչափահասներին, անձի մասնավոր կյանքին և այլն։

Մեղադրող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ ընդգծեց` մամուլի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն նիստին, որպեսզի արձանագրվի այն ինչ տեղի է ունենում։
Դատավորն էլ նշեց` այս պահին նիստը տեղի կունենա դռնբաց և հետագայում, երբ քննարկվեն այնպիսի հարցեր, որոնց դեպքում դռնփակ քննելու անհրաժեշտություն կլինի, դատարանը կլսի կողմերի կարծիքը։
Գործի քննության ընթացքում դատավորն օրենքով սահմանված որոշ հարցեր ուղղեց մեղադրվող Արկադի Բարսեղյանին և Վրույր Բարսեղյանին, հետաքրքրվեց` ազգության, բնակության, կրթության մասին և արդյոք ծանոթացել են մեղադրական եզրակացությանը։
Արկադի Բարսեղյանը նշեց, որ ինքը 6-րդ դասարանի կրթություն ունի, հայերեն տառերին էլ չի տիրապետում, հետևաբար չի կարողացել կարդացել իրեն տրամադրված մեղադրական եզրակացությունը և վարույթի հուշաթերթիկը։ Նա հրաժարվեց թարգմանչի ծառայությունից, քանի որ նշեց, որ բանավոր խոսքին տիրապետում է։ Վերջինս իր խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխա` 6, 4 և 1 տարեկան։ Նախկինում էլ դատապարտված չի եղել։
Վրույր Բարսեղյանն էլ նշեց, որ իր խնամքի տակ ունի 1 անչափահաս երեխա` 5 տարեկան, նույնպես նախկինում դատապարտված չի եղել։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց` քանի որ դեպքը տեղի է ունեցել Պեմզաշեն բնակավայրում, հետևաբար մեղադրական եզրակացությունում դատակոչված 25 վկայից 21-22-ը հենց այնտեղ են բնակվում։ Հաշվի առնելով գործի քննության արագ իրականացման խնդիրը` նա առաջարկեց պարզաբանել հարցը։
«Եթե տարածքային հարց կա, ապա կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանը համապատասխան որոշում կկայանացվի գործի քննությունն ըստ տարածքային ընթացության Շիրակի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու վերաբերյալ»,– ասաց դատավորը։
Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը շեշտեց` նպատակահարմար կլինի, որպեսզի գործն ուղարկվի Շիրակի մարզ, և ինքը չի առարկում։ Փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ ընդգծեց` իր և տուժողի համար էական տարբերություն չկա, թե գործը որտեղ կքննվի, կարևոր է, որ արդարադատություն իրականացվի։
Մեղադրյալ Վրույր Բարսեղյանն առարկեց, որպեսզի գործն ուղարկվի Շիրակի ընդհանուր իրավասության դատարան, իսկ Արկադի Բարսեղյանը հայտնեց` իր համար միևնույնն է, միայն ամեն ինչ արդար լինի։
Որոշվեց դատական նիստը չտեղափոխել, քանի որ կար մեկ առարկություն, հետևաբար գործի քննությունը կշարունակի ընթանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ
Լրահոս
0