Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
▪️ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցվածների 52,6 %-ը, Խորհրդարանից դժգոհ է 64․2%-ը․ «GALLUP»-ը հրապարակել է նոր հետազոտության արդյունքները։
▪️ Հայաստանի ապահովագրողների բյուրոն արցախցիների համար 50 տոկոսով նվազեցրել է հիմնական ապահովագրավճարը։
▪️ Մաքսավորները շրջանառությունից հանել են մոտ 5 ու կես կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:
▪️ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ նախօրեին կայացած բանակցությունների մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ երեկվա բանակցություններն անվանել է «գերազանց». քննարկել են բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը և իրավիճակը Հարավային Կովկասում։ Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում կմասնակցի Խաղաղության 6-րդ համաժողովին:
▪️ «Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի»․ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է նաև, որ Մոսկվան Երևանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի և Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը:
▪️ Տաշքենդում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծից՝ դա համարելով մեծ սխալ։ Իրանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնեցնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման նախագիծը, որը Ալիևի խոսքով՝ կարճ ժամկետում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։
▪️ Եվրասիական միությունում գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաները գուցե չհաջողվի ստեղծել մինչև 2025 թվականը․ Sputnik Արմենիային ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ այդ երկու շուկաների վերաբերյալ ԵԱՏՄ-ի գործընկերների հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։
▪️ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ հայ բանտարկյալների իրավունքների ոտնահարման պատճառով։
▪️ Հայաստանի ապահովագրողների բյուրոն արցախցիների համար 50 տոկոսով նվազեցրել է հիմնական ապահովագրավճարը։
▪️ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրում Միացյալ Նահանգներից Հայաստան ներմուծված ապրանքներում հայտնաբերել են մեկ կիլոգրամ 85 գրամ «հաշիշի յուղ»-ով լցված 5 ապակե տարա:
▪️ Երևանում անցկացվող աշխարհի առաջնությունում Սամբոյի միջազգային ֆեդերացիան փոխել է պարտադիր ձեռքսեղմումների կարգը․ չեղարկվել են պարտադիր ձեռքսեղմումները ուկրաինացի և ռուս, բելառուս մարզիկների միջև, - հայտնում է «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ը։
Լրահոս
0