00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենի օրոք գլխավոր սպառնալիքը ոչ թե գլոբալ, այլ «միջուկային տաքացումն է». Թրամփ

© AP Photo / Andrew HarnikԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Դոնալդ Թրամփ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախկին նախագահը ամերիկյան ներկայիս ղեկավարին անվանել է ոչ կոմպետենտ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի օրոք աշխարհի գլխավոր սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ «միջուկային տաքացումը», որը կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Նրա խոսքով՝ Բայդենը կոմպետենտ չէ։ Թրամփը կրկին հիշեցրել է, որ Բայդենը հաճախ է սայթաքում և շփոթում անունները Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ գործ ունենալիս։
«Այժմ հիմնական սպառնալիքը միջուկային զենքն է։ Մեր առանցքային բանակցողը մարդ է, ով նույնիսկ չգիտի, թե ինչ է միջուկային զենքը։ Այս ամենը կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով... Սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ միջուկային տաքացումը: Սա միակ հիմնական սպառնալիքն է բոլոր երկրների համար»,- ասել է Թրամփը։
Հոկտեմբերին Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Թրամփը Բայդենի մոտեցումներն Իսրայելում իրավիճակի սրման և Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ անվանել էր «պատերազմ հրահրողի խելագարություն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը մտադիր են մասնակցել ընտրություններին։
Լրահոս
0