00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, նոր սառցահատ կստեղծի․ Մակրոն

© Sputnik / Valeriy Melnikov / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան մինչև 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, ինչպես նաև նոր սառցահատ կմշակի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է սառցադաշտերին նվիրված OnePlanetPolarSummit խորագրով գագաթնաժողովի փակման ժամանակ:
Մակրոնը նշել է՝ նավը, որը կոչել են նախկին վարչապետ Միշել Ռոկարի անունով, որը 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հարցերով առաջին ֆրանսիական դեսպան, կգտնվի Ավստրիայի և Նոր Կալեդոնիայի միջև:
Արկտիկայում Մոսկվայի և Արևմուտքի դիմակայությունը սկսվել է դեռևս նախորդ դարի 70-ականներին
Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:
Մակրոնն ուշադրություն է հրավիրել սառցադաշտերի հալման հետ կապված կրիտիկական իրավիճակին։
«Մենք չենք խոսում ապագա սպառնալիքի մասին, այլ արդեն գոյություն ունեցող և ընդլայնվող սպառնալիքի մասին է խոսքը։ Սառցադաշտերի հալոցքն ու ծովի մակարդակի բարձրացումը կազդի միլիոնավոր մարդկանց վրա», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Science պարբերականի հետազոտության համաձայն՝ մինչև 2100 թվականիը երկրի վրա առկա սառցադաշտերի կեսը կանհետանա. 215 հազար սառցադաշտ կհալվի գլոբալ տաքացման հետևանքով:
Լրահոս
0