00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ չի անի

© Sputnik / Diana AtoyanԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Դեղատուն
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ` 2022 թ. մայիսի 14–ին են ուժի մեջ մտել «Հարկային օրենսգրքի» նոր կարգավորումները։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» նոր փոփոխություններ չի անի։ Նմա որոշում կայացվեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերություն հանրագիր էին ներկայացրել Ազգային ժողով` «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար։ Խնդիրն այն է, որ ՀԴՄ կանոնների տրամադրման խախտման դեպքում այս ընկերությունները միանգամից` հենց առաջին խախտման դեպքում, տուգանվում են առավելագույնը մինչև 10 մլն դրամի չափով։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ` 2022 թ. մայիսի 14–ին են ուժի մեջ մտել «Հարկային օրենսգրքի» նոր կարգավորումները։
«Այս քննարկումներն այսպիսով չեն փակվում։ Լրացուցիչ գործիքակազմեր կքննարկենք, որպեսզի մեզնից հետո հետագա իշխանություններն այս մեխանիզմն ընկերությունների նկատմամբ չկիրառեն որպես մահակ»,– հայտարարեց Թունյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ևս իր հերթին նշեց, որ սահմանված բարձր տուգանքների կիրառումը` տվյալ դեպքում 10 մլն դրամի կիրառումը, իրենցից հետո մեկ այլ իշխանության ժամանակ կարող է ցանկացած ընկերության սնանկության տանել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց դեղատնային ոլորտում ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացն ավելի նվազ ռիսկային դարձնել ՏՏ լուծումներ օգտագործելով, օրինակ` ՀԴՄ–ի վրա հատուկ տեսախցիկներ տեղադրելով։
Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ էկոնոմիկայի նախարարությունում գործում է ՓՄՁ խորհուրդ, և այս հարցը կարելի է քննարկել նաև այդ ձևաչափով և նշված ռիսկերի նվազեցման համար նոր կարգավորումներ մտածել։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն իր հերթին ներկայացրեց մի շարք տվյալներ, ըստ որի` այսօրվա հանրագիրը ստորագրած 7 ընկերությունից միայն «Ալֆա Ֆարմ»–ն է երկու անգամ տուգանվել 2022 թ. մայիսի 14–ից հետո, երբ օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ։ Դրանից հետո ՊԵԿ–ը տուգանքի առավելագույն չափ կիրառել է միայն 20 կազմակերպության նկատմամբ, որոնցից 30-40 տոկոսը բենզալցակայաններն են, ապա` սուպերմարկետները։
«Նրանցից ամենաանկարգապահ ոլորտը բենզալցակայաններն են, որոնք պարբերաբար իրենց ընդհանուր շրջանառությունից տուգանվում են 10 մլն–ական դրամով։ «Ալֆա Ֆարմ»–ի դեպքում կոնկրետ երկու մանսաճյուղում է եղել խախտում` «Զվարթնոց» օդանավակայանում և Սպիտակ քաղաքում»,– ընդգծեց Սմբատյանը։
Ըստ նրա` նման տուգանքներ սահմանելով օրենսդիրն ու գործադիրը նպատակ են ունեցել միայն բարձրացնել հարկային կարգապահությունն ու վերահսկողությունը, այլ ոչ թե մեծ չափի հարկային մուտքեր ապահովել։
Հանրագիրը ներկայացրած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը, խոսելով իրենց ոլորտի խնդիրներից, նաև տեղեկացրեց, որ դեղերի ոլորտում աճել է ստվերային շրջանառությունը։
«Այն երկրաչափական պրոգրեսիայի տեմպերի է հասել հանրապետությունում։ Արդյունքում, բազմաթիվ անգամներ ՀԴՄ–եր չեն խփվում։ Մենք մեր ընկերության ներսում ունենք գաղտնի գնորդի ընթացակարգ` մեր ցանցի աշխատանքները ստուգելու համար։ Գաղտնի գնումներ ենք արել մեր ցանցի տարբեր դեղատներում ու հասկացել ենք, որ կան աշխատակիցներ, որոնք այդ գայթակղությունից օգտվում են։ Հիմա մտածում ենք դիմել համապատասխան մարմիններին` այս գործին ընթացք տալու համար, քանի որ դա, ինչպես ասում են, կողմնակի ազդեցության նման, անդրադառնում է հենց մեր բարի համբավի վրա»,– հայտարարեց Մացակյանը։
ՀՀ–ում դեղերի արտադրությունը 7 անգամ կավելանա. էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր է մշակել
Ի վերջո` շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերության ներկայացրած 3 առաջարկից բաղկացած հանրագիրը դրվեց քվեարկության։ Այն մերժվեց 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
Լրահոս
0