Նոր որոշում բեռնատարների համար. Երևանում շարունակվում է Կենտրոնի բեռնաթափման ծրագիրը

© Sputnik / Aram NersesyanԲեռնատար
Բեռնատար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2023
Բեռնատար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բեռնատարների համար նախատեսված սահմանափակումները կգործեն ժամը 07։00-21։00–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար (ավտոմեքենայի ու բեռի ընդհանուր քաշը-խմբ.): Այդ հատվածները ներառում են շուրջ 40 փողոց և պողոտա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:
Լրահոս
0