Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական բանակցություններն ու Եվրամիության աջակցությունը Երևանին: Լրագրողների հետ զրույցում Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ հնարավոր է` ԵՄ-ն ընդլայնի դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սպառնալիքների: Ըստ դիվանագետի` ԵՄ-ն քննարկում է նաև, թե ինչպես աջակցի Հայաստանի կայունության ամրապնդմանը նաև անվտանգության ոլորտում:
Այսօր սկսվում է Հայաստանի արտգործնախարարի երկօրյա պաշտոնական այցը Միացյալ Թագավորություն: Արարատ Միրզոյանը կհանդիպի Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակցի հետ, կմասնակցի Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է Երևանի արտաքին գովազդից՝ տառատեսակից սկսած։ Գործակարգավարական խորհրդակցությանը նա պահանջել է իր հետ քննարկել բոլոր մանրամասները, թեև ընդունել է, որ դիզայնը ճաշակի հարց է։ Արդեն պատրաստ գովազդային վահանակները կտեղադրվեն, բայց հետագայում դրանց դիզայնը պետք է քննարկվի։
Երևանում այսօր ուժի մեջ են մտնում բեռնատար մեքենաների համար սահմանափակումները։ 2.5 տոննա բեռնատարների համար կարգելվի երթևեկությունը Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա։ Արգելքը կգործի ամեն օր առավոտյան 7-ից մինչև երեկոյան 9-ը։ Նպատակը մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելն է։
Լրահոս
0