00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դդումը խորհրդանշում է Երկիրը, բրինձը՝ մարդկությունը. Երևանում անցկացվեց Ղափամայի փառատոնը

© Sputnik / Asatur YesayantsՂափամա
Ղափամա - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Ղափամա
Բաժանորդագրվել
Փառատոնի ուղերձն այն է, որ ամբողջ մոլորակը խաղաղ ապրի՝ անկախ ազգությունից, սեռից և դավանանքից:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Երևանում առաջին անգամ անցկացվել է հայկական ավանդական ուտեստի՝ Ղափամայի սեզոնային փառատոնը:
Փառատոնը կազմակերպվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ՝ քաղաքապետարանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի աջակցությամբ:
Հայ խոհարարների նվաճումները ներկայացվել են «Վերնիսաժ» տոնավաճառում տեղադրված 12 տաղավարներում։
Փառատոնի անցկացման ժամանակը պատահական չի ընտրվել։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Նելլի Ասատրյանը, հենց այս ժամանակահատվածին է սովորաբար բաժին ընկնում դդմի բավականին խոշոր բերքը։
Կազմակերպիչները հույս ունեն նման մշակութային միջոցառումների միջոցով զբոսաշրջիկներին ծանոթացնել հայկական ազգային խոհանոցին, ինչպես նաև հանրահռչակել ավանդական ուտեստները: Ասատրյանը չի բացառում, որ փառատոնը կդառնա ավանդական և հաջորդ տարի ավելի ընդգրկուն բնույթ կկրի:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ղափաման մայրության, պտղաբերության խորհրդանիշ է, և որ ուտեստը պատրաստվում է տոներին։
«Ղափամայի տեսակները շատ են (բրնձով, ոլոռով, ձավարով, հաճարով), սակայն դասական բաղադրատոմսում բրինձ է, չրեր, մեղր, առանցքային բաղադրիչը դդումն է»,-ասաց Մամուլյանը:
Ուտեստը պատրաստելու համար մի քանի ժամ է պետք։ Նախ պատրաստում են միջուկը․ կիսաեփ բրինձ, կտրատած չրեր և ընկուզեղեն։ Այնուհետև պետք է դդումը կտրել վերևի մասից և մաքրել կորիզներից։ Չրերն ու ընկուզեղենը բովում են մինչև ոսկեգույն դառնալը, ավելացնում են մի քանի գդալ մեղր՝ ըստ ճաշակի, համեմունքներ (դարչին, մեխակ), խառնում են։ Դդմի ներսից մեղր են քսում։
«Դդումը, կախված ծավալից և հաստությունից, եփվում է մեկ-մեկուկես ժամ ջեռոցում կամ թոնրում, մինչև 180 աստիճան ջերմաստիճանում»,-ասաց Մամուլյանը:
Նա նշեց, որ ըստ ավանդության՝ ղափաման խորհրդանշում է Երկիրը, որտեղ բրինձը, մոլորակի նմանությամբ, մարդկությունն է, չիրը՝ ռասաների, ազգությունների ու կրոնների բազմազանությունը: Ուստի հիմնական ուղերձն այն է, որ ամբողջ մոլորակը խաղաղ ապրի՝ անկախ ազգությունից, սեռից, դավանանքից։
Լրահոս
0