Քերոբյանը Ճապոնիայում պատմել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին

© Photo : press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյանը Ճապոնիայում
Վահան Քերոբյանը Ճապոնիայում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարը ճապոնացի գործընկերների հետ քննարկել է համատեղ միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը վերաբերող գործնական հարցեր են քննարկվել այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Ճապոնիա կատարած այցի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քերոբյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) կենտրոնական գրասենյակի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
«Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմանները և օրեցօր ավելի ազատականացող օրենսդրությունը և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել այս հարցում աջակցել հայկական կողմին։ Նա նաև խոսել է Հայաստանի համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու մասին։
Դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 1–ին տեղում ԱՄԷ–ն է, 2–րդը` ՌԴ–ն. Քերոբյան
Լրահոս
0