ԵՄ–ն Ուկրաինայի համար զինամթերքի սեփական պահեստ չունի. Բորել

© Photo : X / European External Action Service - EEAS Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Ժոզեպ Բորել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրամիությունն արդեն մոտ 300 հազար արկ է մատակարարել Կիևին։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը (ԵՄ) Ուկրաինայի համար զինամթերքի սեփական պահեստ չունի, զենքի մատակարարումը միավորման երկրներից յուրաքանչյուրի պարտականությունն է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ես այստեղ՝ Բրյուսելում, զինամթերքի սեփական պահեստ չունեմ»,-հայտարարել է Բորելը` պատասխանելով ԵՄ-ի՝ մինչև 2024 թվականի մարտը մեկ միլիոն արկերի արտադրության պարտավորությունը կատարելու հնարավորության մասին հարցին:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն արդեն մոտ 300 հազար արկ է մատակարարել։ Հայտարարված ցուցանիշները հիմա արդեն պետք է ապահովեն նաև միավորման երկրները։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի հասցնի մինչև 2023 թվականի ավարտը Ուկրաինային մատակարարել խոստացված մեկ միլիոն զինամթերքը։ Նա հստակեցրել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում Կիևին մատակարարումների գաղափարից, այլ միայն հետաձգում է ժամկետը։
Ուկրաինան ինքնուրույն կորոշի խաղաղության պայմանները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Լրահոս
0