Երևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 23 բնակիչ
17:34 14.11.2023 (Թարմացված է: 18:11 14.11.2023)
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԵրևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Երևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 12:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, մեկ ավտոսանդուղք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13։40-ին։ Տանիքում այրվել են կենցաղային իրեր և աղբ։ Տարհանվել է 23 բնակիչ։