Գերմանիան հաստատել է, որ Բեռլինը մտադիր է կրկնապատկել Կիևին տրամադրվող օգնությունը

© AP Photo / Mindaugas KulbisԲորիս Պիստորիուս
Բորիս Պիստորիուս - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Բորիս Պիստորիուս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Գերմանիան նաև 8 հազար ուկրաինացի զինվորականների է վերապատրաստել է։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Բունդեսթագը կարող է հավանություն տալ հաջորդ տարի Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը՝ 4 մլրդ եվրոյից դարձնելով 8 մլրդ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Ավելի վաղ Bild և «Բլումբերգ» պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Գերմանիայի իշխող կոալիցիան մտադիր է հաջորդ տարի Ուկրաինային նախատեսված ռազմական օգնության ծավալները կրկնապատկել՝ 4 մլրդ եվրոյից հասցնելով 8 մլրդ եվրոյի:

«Այո, հույս ունեմ, որ այդ 8 միլիարդը կկարողանա գալ», - ասել է նա Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ համատեղ նիստի մեկնարկից առաջ:

Պիստորիուսն ավելացրել է, որ Գերմանիան առաջ է շարժվում ուկրաինացի զինվորների վերապատրաստման հարցում, և այս պահին 8 հազար մարդ է վերապատրաստվել:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
Գերմանիան պետք է դառնա եվրոպական հավաքական պաշտպանության և զսպման հիմքը. ՊՆ ղեկավար
Լրահոս
0