https://armeniasputnik.am/20231114/hungarian-ev-rd-n-stvoragrel-en-paksh-2-aek-i-karucman-ashkhatanqneri-tsragiry-sijartvo-68596133.html
Հունգարիան և ՌԴ-ն ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ծրագիրը. Սիյարտո
Հունգարիան և ՌԴ-ն ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ծրագիրը. Սիյարտո
Ծրագրի համաձայն` նախատեսվում է ցանցին նոր բլոկներ միացնել 2030-ականների սկզբին։ 14.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-14T16:17+0400
2023-11-14T16:17+0400
2023-11-14T16:20+0400
հունգարիա
ռուսաստան
ատոմակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/1c/39217230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_eb4b90bbfd16db66d13ede84c8cfb8f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հունգարիան և Ռուսաստանը ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ–ի կառուցման աշխատանքների ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ԱԷԿ-ի տարածքում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նախարարի խոսքով՝ հարթակում շարունակվում են փորման աշխատանքները, 77 տոկոսով ավարտվել է հակաֆիլտրացիոն վարագույրի կառուցումը, իսկ նոյեմբերի սկզբին, ըստ ժամանակացույցի, սկսվել է հողի ամրացումը, որը 17 հեկտար տարածք կընդգրկի: Հաջորդ վեց ամիսների ընթացքում հարթակում նախատեսվում է 60 շինություն կառուցել։2014-ի վերջին Ռուսաստանը և Հունգարիան «Պակշ» ԱԷԿ-ում նոր թիվ 5 և թիվ 6 էներգաբլոկների կառուցման մասին փաստաթղթեր ստորագրեցին: Հաղորդվում էր, որ Ռուսաստանը Հունգարիային «Պակշ-2» նախագծի համար մինչև 10 մլրդ եվրո պետական վարկ կտա, իսկ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 12,5 մլրդ եվրո: էներգաբլոկների կառուցման լիցենզիան արդեն տրվել է։Հունգարիայի միակ «Պակշ» ատոմակայանը գտնվում է Բուդապեշտից 100 կմ և Պակշ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Այժմ «Պակշ» ԱԷԿ-ում արտադրվում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր բլոկների շահագործման շնորհիվ այդ մասնաբաժինը կկրկնապատկվի: Հունգարիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ատոմային էներգիան երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու միջոց է։ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար 20,2 մլրդ դրամ է պետք
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/1c/39217230_209:0:2940:2048_1920x0_80_0_0_bfda1d69af64c7e57efdcb14661dcdcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հունգարիա, ռուսաստան, ատոմակայան
հունգարիա, ռուսաստան, ատոմակայան
Հունգարիան և ՌԴ-ն ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ծրագիրը. Սիյարտո
16:17 14.11.2023 (Թարմացված է: 16:20 14.11.2023) Ծրագրի համաձայն` նախատեսվում է ցանցին նոր բլոկներ միացնել 2030-ականների սկզբին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հունգարիան և Ռուսաստանը ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ–ի կառուցման աշխատանքների ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ԱԷԿ-ի տարածքում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք ստորագրել ենք առաջիկա տարիների աշխատանքային ռեժիմի ծրագիրը, և դրա հիման վրա կարող եմ ասել, որ հաջորդ տասնամյակի սկզբին կկարողանանք ցանցին միացնել նոր ԱԷԿ-ը, որը մենք կառուցում ենք», - ասել է Սիյարտոն:
Նախարարի խոսքով՝ հարթակում շարունակվում են փորման աշխատանքները, 77 տոկոսով ավարտվել է հակաֆիլտրացիոն վարագույրի կառուցումը, իսկ նոյեմբերի սկզբին, ըստ ժամանակացույցի, սկսվել է հողի ամրացումը, որը 17 հեկտար տարածք կընդգրկի: Հաջորդ վեց ամիսների ընթացքում հարթակում նախատեսվում է 60 շինություն կառուցել։
2014-ի վերջին Ռուսաստանը և Հունգարիան «Պակշ» ԱԷԿ-ում նոր թիվ 5 և թիվ 6 էներգաբլոկների կառուցման մասին փաստաթղթեր ստորագրեցին: Հաղորդվում էր, որ Ռուսաստանը Հունգարիային «Պակշ-2» նախագծի համար մինչև 10 մլրդ եվրո պետական վարկ կտա, իսկ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 12,5 մլրդ եվրո: էներգաբլոկների կառուցման լիցենզիան արդեն տրվել է։
Հունգարիայի միակ «Պակշ» ատոմակայանը գտնվում է Բուդապեշտից 100 կմ և Պակշ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Այժմ «Պակշ» ԱԷԿ-ում արտադրվում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր բլոկների շահագործման շնորհիվ այդ մասնաբաժինը կկրկնապատկվի: Հունգարիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ատոմային էներգիան երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու միջոց է։