Ուկրաինան ինքնուրույն կորոշի խաղաղության պայմանները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

© AP PhotoՅենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստը, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինային տրամադրվող օգնությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինան ինքը կորոշի, թե ինչ պայմաններով է բանակցելու և խաղաղության համաձայնագիր կնքելու, իսկ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստի մեկնարկից առաջ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նիստում քննարկվելու են ստորջրյա ենթակառուցվածքների և Ուկրաինայի պաշտպանության թեմաները։
«Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ պայմաններն են ընդունելի բանակցությունների համար և, ինչն ավելի կարևոր է, թե որ պայմաններն են ընդունելի համաձայնագրի համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելն է»,-ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ այն, թե որքանով ընդունելի կլինեն բանակցությունների պայմանները, կախված է այն օգնությունից, որը ցուցաբերում են դաշինքի երկրները։
ԵՄ–ն պետք է պատրաստ լինի փոխհատուցել Կիևին տրվող ԱՄՆ օգնությունը, եթե այն կրճատվի. Բորել
Լրահոս
0