https://armeniasputnik.am/20231115/aph-erkrneri-agnneri-nerkajacucichnery-ksharunaken-dirqvorvoshumneri-hamakargumy-68643655.html
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները կշարունակեն դիրքորոշումների համակարգումը
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները կշարունակեն դիրքորոշումների համակարգումը
Նոյեմբերի 15-ին Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ են տեղի ունեցել: 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T18:09+0400
2023-11-15T18:09+0400
2023-11-15T18:29+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
եահկ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1c/34777292_0:155:3001:1843_1920x0_80_0_0_2cc4df066d85dc9890571b57e1b071bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այսօր կայացած ԱԳՆ խորհրդակցություններում պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի անցկացման ժամանակ: Կարևորվել է բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների մասնակցությունը միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։ԱՊՀ–ն հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության տակ է. Ղրղզստանի ԱԽՔՆոյեմբերի 15-ին Մինսկում տեղի են ունեցել «ԱՊՀ և ԵԱՀԿ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդակցությունները:Խորհրդակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, նշել են Եվրատլանտյան օվկիանոսում ռազմաքաղաքական իրավիճակի դեէսկալացիայի համար համատեղ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԱՊՀ տարածքում Եվրամիության ընթացիկ քաղաքականությունը և համագործակցության երկրների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքների դեմ. ՊուտինՄիջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1c/34777292_168:0:2831:1997_1920x0_80_0_0_5f976ca51b965663fef0c9fc79738233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եահկ, արտաքին գործերի նախարարություն (ագն), նիստ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), եահկ, արտաքին գործերի նախարարություն (ագն), նիստ
ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները կշարունակեն դիրքորոշումների համակարգումը
18:09 15.11.2023 (Թարմացված է: 18:29 15.11.2023) Նոյեմբերի 15-ին Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ են տեղի ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այսօր կայացած ԱԳՆ խորհրդակցություններում պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի անցկացման ժամանակ: Կարևորվել է բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների մասնակցությունը միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 15-ին Մինսկում տեղի են ունեցել «ԱՊՀ և ԵԱՀԿ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդակցությունները:
«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախապատրաստման և անցկացման ընթացքում։ Ընդ որում, ընդգծվել է առաջիկա միջոցառմանը մասնակից բոլոր պետությունների պատվիրակությունների անարգել մուտքի ապահովման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, նշել են Եվրատլանտյան օվկիանոսում ռազմաքաղաքական իրավիճակի դեէսկալացիայի համար համատեղ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԱՊՀ տարածքում Եվրամիության ընթացիկ քաղաքականությունը և համագործակցության երկրների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: