Էրդողանը կարծում է, որ Հայաստանը յուրացրել է ղարաբաղյան պատերազմի դասը

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրդողանը համեմատել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցածի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափության կապրի, ինչպես նախկինում Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում։ Նման համեմատություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը նախորդ տարիներին Հայաստանի գործողությունները անվանել է «մեր հողերի մասին երազանքների հետապնդում», իսկ այժմ երկիրը, իր պատկերացմամբ, «սովորել է Ղարաբաղյան պատերազմի դասը և իր տեղում կանգնել»:
«Իսրայելը նույնպես հիասթափվելու է։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել: Եվ այդ պատճառով էլ ուժեղ և ժամանակակից բանակը դեռ մեզ համար անհրաժեշտություն է», - ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանը նաև կոչ է արել Նեթանյահուին ընդունել Իսրայելում միջուկային զենքի առկայությունը և կանխատեսել է նրա քաղաքական կարիերայի ավարտը:
Լրահոս
0