00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հիմա կախված է Բաքվից. Պետդեպ

© AP Photo / Evan VucciՋեյմս Օ'Բրայեն
Ջեյմս Օ'Բրայեն - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Բաժանորդագրվել
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղյալ է հայտարարել մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթացը հարաբերությունների կարգավորում չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության գալը հիմա կախված է Բաքվից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում:
«Թվում է, թե նա (ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը,-խմբ.) պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», – ասել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե արդյոք պատրաստ է նույն կերպ վարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան․ Պատրուշև
«Նա հայտարարեց, որ պատրաստ է», - ասել է Օ'Բրայենը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը փաստել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ չեն լինի, քանի դեռ խաղաղ ճանապարհով առաջընթաց չենք տեսել», - նշել է դիվանագետը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի դեմ ուժի կիրառումը ևս անընդունելի է: Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը ԱՄՆ-ին է հասցրել նման մտահղացումների բացակայության մասին տեղեկատվությունը:
«Բաքվի իշխանությունը մեզ հավաստիացրել է, որ իրենք նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին և ցանկացած նշանին, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ», - ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0