Մեքսիկայում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Սահակյան
Գոռ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Գոռ Սահակյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):
Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:
Լրահոս
0