00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023 թ օգոստոսի 11–ից հետո ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցությանն առձեռն փոխանցել է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության լիազորությունների ժամկետի մասին` խմբակցության հարցման գրավոր պատասխանը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2023 թ. օգոստոսի 11–ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։ Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա տեղեկացրեց, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցությանն առձեռն փոխանցել է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության լիազորությունների ժամկետի մասին` խմբակցության հարցման գրավոր պատասխանը։
«Հիմնավորման մեջ նշված է, որ երկու տարի շարունակ, ամեն տարի մեկ ամսով, հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետևաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է։ Այս հիմնավորման ապօրինի լինելու մասին համապատասխան գրությունն այսօր ուղարկելու ենք ՀՀ ԱԺ նախագահին և ակնկալում ենք, որ կարձանագրեք»,– ընդգծեց Մինասյանը։
Ըստ նրա` եթե իրենց հարցման պատասխանի հիմնավորմամբ ՀՀ ԱԺ–ն փորձի առաջ գնալ, ապա դա կարող է առաջ բերել քրեաիրավական հետևանքներ։
Բանն այն է, որ

2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2022 թ. փետրվարի 10–ին, պետք է գործեր վեցամսյա ժամկետով։ ԱԺ կանոնակարգ օրենքով հանձնաժողովի գործունեությունը երկու անգամ` ևս 6 ամսով, երկարաձգելու հնարավորություն կար, որն արվել է։

Նշենք, որ մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0