00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ն, անընդունելի է. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur Yesayants Ալեն Սիմոնյան
 Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանն իր բոլոր դժգոհությունները բանավոր ու գրավոր տարբերակով հայտնել է ՀԱՊԿ–ին ու ՌԴ–ին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ը, անընդունելի է Հայաստանի համար։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Երբ ՀԱՊԿ–ն ասում է` մենք պատրաստ էինք օգնել ձեզ, դուք չուզեցիք, հարց է առաջանում` որտե՞ղ էին նրանք պատրաստ օգնել, որտե՞ղ էին դիտորդներ ուղարկելու, որտե՞ղ էին զորավարժություններ անելու, եթե ասում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել»,– ասաց ԱԺ նախագահը։
Նա նշեց, որ երբ Հայաստանն էր ՀԱՊԿ նախագահող երկիր, անդամ երկրներից մեկում ՀԱՊԿ–ն գործողություն կատարեց (նկատի ունի Ղազախստանը. խմբ.), իսկ հիմա, երբ Հայաստանի նկատմամբ է գործողություն իրականացվում, ՀԱՊԿ–ն ոչինչ չի ձեռնարկում։
«Այլ հարց է, թե ՀԱՊԿ–ն իրեն ինչպես է դիրքավորում, արդյոք այն մի կառույց է, որը ստեղծված է ինչ–որ գործողություններ անելու, երբ կառույցի անդամներից մեկին ինչ-որ վտանգ է սպառնում, թե ոչ»,– ասաց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանն իր բոլոր դժգոհությունները բանավոր ու գրավոր տարբերակով հայտնել է թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ ՌԴ–ին, բայց որևէ գործողություն չի հաջորդել դրանց։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ Հայաստանը ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական էր պահանջում Ադրբեջանի կողմից 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։
Դրանից հետո փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
Այս տարվա հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ու Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա նաև հայտարարեց, թե այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։
Լրահոս
0