00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքը մնում է անսասան. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բաժանորդագրվել
Թե ինչքանով է իրատեսական մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին այդ պայմանագրի ստորագրումը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության երեք հիմնական սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կքնելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, ՀՀ–ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,– ընդգծեց նա։
Թե ինչքանով է իրատեսական մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին այդ պայմանագրի ստորագրումը, նա նշեց, որ խաղաղության երեք հիմնական սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և դա տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում մայիսի 14–ին և հուլիսի 15–ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
«Ադրբեջանի հետ նաև համաձայնեցված է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը միմյանց նկատմանբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են առաջիկայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,– հատարարեց Փաշինյանը։
Կանգնելու ենք շատ խոցելի և դառը իրականության առաջ. Օսկանյանը` խաղաղության պայմանագրի մասին
Ըստ նրա` մյուս կարևոր սկզբունքներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը ՀՀ կառավարությունը պատրաստ է րոպե առաջ սկսել և ակնկալում է տարածաշրջանային երկրների, միջազգային հանրության աջակցությունը։ Փաշինյանը նշեց, որ այս նախագծում արտահայտված են նաև ՀՀ–ի առաջ ստանձնված պարտավորություններն ու խոստումները։
«Թե ինչու մինչ այս պահն, ուրեմն, չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Պատճառը, մեծ հաշվով, անվստահությունն է կողմերի միջև, քանի որ ամեն անգամ մենք Ադրբեջանին, երևի Ադրբեջանն էլ մեր հայտարարությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածությունների և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչը բացասաբար է անդրադառնում խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա ավելացրեց, որ առաջիկայում մի քանի հարցի շուրջ հստակցումների կարիք կա, որոնցից մեկը պայմանագրի տեքստի` հնարավոր տարընթերցումների հաղթահարումն է։ Մյուսը, ըստ նրա, անվտանգության մեխանիզմների ստեղծումն է, որ պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա տեղի չունենա։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան․ Պատրուշև
Լրահոս
0