Լուրեր. կեսօրի ուղիղ եթերը

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ ԵՊՀ հրդեհի հետևանքով կա զոհ և երեք վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածները ուսանողներ կամ դասախոսներ չեն, այլ կանաչապատման աշխատակիցներ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
▪️ ԵՊՀ խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխահարվել է։ Այժմ նա «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է: Վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Հրդեհի բռնկման նախնական վարկածը հոսանքի տատանումն է։
▪️ ԵՊՀ–ում պայթյունի ահազանգը ստացել են ժամը 09.37-ին, հայտնել են, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկները տեղում իրականացրել են հետախուզում և օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերել․ հայտնում է ՆԳՆ-ն։
▪️ Կառավարության որոշմամբ` Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը կլուծարվի, կստեղծվի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1–ին:
▪️ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնագրի վավերացմանը։ ԵԱՏՄ անդամ պետությունները` արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն կստանան ԵԱՏՄ բյուջեից:
▪️ ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամը 50 մլն եվրո կտրամադրի Հայաստանում շրջակա միջավայրի կառավարմանը։ Վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է, մարման ժամկետ 20 տարի, որից արտոնյալը 5 տարին է։ Վարկի մայր գումարի մարումն իրականացվելու է 2028-ի հոկտեմբերիից մինչև 2042 թվականը:
▪️ Խորհրդարանական ճեպազրույցներում Քաղպայմանագիր խմբակցւթյան քարտուղարը բացասական է գնահատել Ադրբեջանի հրաժարումը վաշինգտոյան բանակցություններից, բայց հորդորել է չշտապել։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով` դեռ հնարավոր է մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ ՔՊ–ում հույս ունեն միջազգային գործընկերների միջնորդությամբ Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ։
▪️ Միացյալ Նահնագների պետքարտուղարությունը ևս անդրադարձել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելուն։ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին՝ Վաշինգտոնում, թե այլուր և կոչ է արել կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա է մեր քաղաքականությունը», - եզրափակել է Մեթյու Միլլերը։
▪️ Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կզրկվի ամերիկյան ռազմական օգնությունից։ Ամերիկյան Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը, որն արգելափակում է Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը։ Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատի Ներկայացուցիչների պալատն ու ստրոգարի Միացյալ Նահանգների նախագահը։
▪️️ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը լուսանկար է հրապարկել, որտեղ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին է, Նախիջևանի սահմանին։ Կից հաղորդագրությունը նշում է, որ Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ ։
▪️ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ է հանձնել, ինչը ողջունել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ X-ի էջում հրապարակված հայտարարությունը նշում է, որ այսպիսով, Հայաստանը դառնում է Միջազգային Քրեական Դատարանի կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը։
▪️ Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում լարվածությամբ և հանդես է եկել տեղի բնակիչների վրա ճնշումներն անհապաղ դադարեցնելու օգտին։ Հին քաղաքի հայկական թաղամասում լարվածության աճին անդրադարձել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0