https://armeniasputnik.am/20231117/gmpac-ban-cher-erevum-parety-manramasner-e-hajtnum-ephi-pajtjuni-masin-68720363.html
«Գմփաց, բան չէր երևում». պարետը մանրամասներ է հայտնում ԵՊՀ–ի պայթյունի մասին
«Գմփաց, բան չէր երևում». պարետը մանրամասներ է հայտնում ԵՊՀ–ի պայթյունի մասին
Տուժածներին երկուսին օգնել են, երրորդին չեն կարողացել դուրս բերել։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T11:36+0400
2023-11-17T11:36+0400
2023-11-17T11:37+0400
հայաստան
երևանի պետական համալսարան (եպհ)
պայթյուն
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/11/68720132_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d210cd7363996a715c7b07da3693b531.jpg
Պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասովը, որն առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին։«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, բան չէր երևում։ Երկուսին օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին չկարողացանք հանել, ներսում մնաց, արդեն խեղդվում էինք»,- ասաց տղամարդը։Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։Թովմասովի խոսքով՝ տղամարդիկ 50-60 տարեկան էին, բոլորը` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը ոստիկան է։ Նա տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/11/68720132_450:0:1890:1080_1920x0_80_0_0_66667cf779bf7b67c9eaaf631a09783d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), պայթյուն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), պայթյուն, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Գմփաց, բան չէր երևում». պարետը մանրամասներ է հայտնում ԵՊՀ–ի պայթյունի մասին
11:36 17.11.2023 (Թարմացված է: 11:37 17.11.2023) Տուժածներին երկուսին օգնել են, երրորդին չեն կարողացել դուրս բերել։
Պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասովը, որն առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին։
«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, բան չէր երևում։ Երկուսին օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին չկարողացանք հանել, ներսում մնաց, արդեն խեղդվում էինք»,- ասաց տղամարդը։
Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Թովմասովի խոսքով՝ տղամարդիկ 50-60 տարեկան էին, բոլորը` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։
Հիշեցնենք` այսօր
ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան
տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը
ոստիկան է։ Նա տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց։