https://armeniasputnik.am/20231117/hajastani-ev-vrastani-pashtpanutjan-nakhararnery-qnnarkel-en-zu-barepvokhumnery-68731388.html
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԶՈւ բարեփոխումները
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԶՈւ բարեփոխումները
Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T14:04+0400
2023-11-17T14:04+0400
2023-11-17T14:05+0400
ջուանշեր բուրչուլաձե
վրաստանի հանրապետություն
հայաստան
սուրեն պապիկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/11/68727866_0:43:1280:763_1920x0_80_0_0_fccae73baef27c670d45f4e96ae60916.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները միմյանց ներկայացրել են նաև զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:«Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ։Պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանը։ Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավոր պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Բուրչուլաձեն Հայաստան էր այցելել նաև 2021 թվականին։ 2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր պաշտոնական այցով մեկնել Վրաստան։ Նախարարները պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր էին ստորագրել:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/11/68727866_49:0:1184:851_1920x0_80_0_0_4c0741fe17a064f5ed773d40e9edc899.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ջուանշեր բուրչուլաձե, վրաստանի հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան
ջուանշեր բուրչուլաձե, վրաստանի հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԶՈւ բարեփոխումները
14:04 17.11.2023 (Թարմացված է: 14:05 17.11.2023) Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները միմյանց ներկայացրել են նաև զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
«Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանը։ Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավոր պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Բուրչուլաձեն Հայաստան էր այցելել նաև 2021 թվականին։ 2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր պաշտոնական այցով մեկնել Վրաստան։ Նախարարները պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր էին ստորագրել: