https://armeniasputnik.am/20231117/ishkhanutjan-het-khndir-uneq-irenc-het-lutseq-voric-chi-tuzhi-haj-zhvoghvovurdy-abrahamjan-68726814.html
Իշխանության հետ խնդիր ունեք, իրենց հետ լուծեք, որից չի տուժի հայ ժողովուրդը. Աբրահամյան
Իշխանության հետ խնդիր ունեք, իրենց հետ լուծեք, որից չի տուժի հայ ժողովուրդը. Աբրահամյան
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T13:11+0400
2023-11-17T13:11+0400
2023-11-17T13:17+0400
տիգրան աբրահամյան
հայաստան
մարիա զախարովա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/02/65242143_0:90:1600:990_1920x0_80_0_0_022c2b50aa19e7adcc95d8bb6fa06c8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Այն երկրները, որոնք խնդիր ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ հարցին։Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ակնհայտ է այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- նշեց Աբրահամյանը։Այնպիսի իրավիճակ է, ըստ նրա, որ Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի և ՀՀ–ին վերաբերող հարցերում անգամ չունի որոշիչ ներգործություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/02/65242143_36:0:1459:1067_1920x0_80_0_0_d76d78c3801c6ec829a36f2fd0ef94ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան աբրահամյան, հայաստան, մարիա զախարովա
տիգրան աբրահամյան, հայաստան, մարիա զախարովա
Իշխանության հետ խնդիր ունեք, իրենց հետ լուծեք, որից չի տուժի հայ ժողովուրդը. Աբրահամյան
13:11 17.11.2023 (Թարմացված է: 13:17 17.11.2023) Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Այն երկրները, որոնք խնդիր ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ հարցին։
Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։
«Ունեք խնդիրներ Հայաստանի իշխանության հետ` Եվրոպա, ԱՄՆ կամ Ռուսաստան, ձեր խնդիրները լուծեք ՀՀ իշխանությունների հետ, հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհն ու չպետք է դրա ծանր հետևանքները զգա»,- ասաց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ակնհայտ է այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։
«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- նշեց Աբրահամյանը։
Այնպիսի իրավիճակ է, ըստ նրա, որ Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի և ՀՀ–ին վերաբերող հարցերում անգամ չունի որոշիչ ներգործություն։