https://armeniasputnik.am/20231117/israjely-ev-hamas---y-pajmanavvorvel-en-gazaji-hatvatsum-erorja-zinadadari-masin-zlm-68737436.html
Իսրայելը և ՀԱՄԱՍ - ը պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի մասին. ԶԼՄ
Իսրայելը և ՀԱՄԱՍ - ը պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի մասին. ԶԼՄ
Իսրայելը համաձայն է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո սահմանափակ քանակությամբ վառելիք ուղարկել պաղեստինյան անկլավ: 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T15:30+0400
2023-11-17T15:30+0400
2023-11-17T15:40+0400
պաղեստին
իսրայել
գազայի հատված
համաս
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հրադադար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում երեք օր ժամկետով զինադադարի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։Հեռուստաալիքի տեղեկություններով` հակամարտության կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադար:Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո պաղեստինյան անկլավ սահմանափակ քանակությամբ վառելիքի տեղափոխմանը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
պաղեստին
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պաղեստին, իսրայել, գազայի հատված, համաս, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հրադադար
պաղեստին, իսրայել, գազայի հատված, համաս, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հրադադար
Իսրայելը և ՀԱՄԱՍ - ը պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի մասին. ԶԼՄ
15:30 17.11.2023 (Թարմացված է: 15:40 17.11.2023) Իսրայելը համաձայն է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո սահմանափակ քանակությամբ վառելիք ուղարկել պաղեստինյան անկլավ:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում երեք օր ժամկետով զինադադարի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` հակամարտության կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադար:
Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո պաղեստինյան անկլավ սահմանափակ քանակությամբ վառելիքի տեղափոխմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։