00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին

© Photo : official site of the Prime Minister of RA Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանը
 Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ու ԵԱՊՀ խորհրդարանական վերաժողովի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 000-ից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։ Խոսվել է նաև դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի մասին, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը: Կողմերը կարևորել են միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում:
© Photo : official site of the Prime Minister of RA Նիկոլ Փաշինյանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հանդիպումը
Премьер-министр Никол Пашинян принял делегацию, возглавляемую председателем Парламентской ассамблеи ОБСЕ Пией Кауман (17 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Նիկոլ Փաշինյանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հանդիպումը
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Փաշինյանն իր խոսքում կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:
Պիա Կաումանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով է կազմակերպվել` հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:
Լրահոս
0