00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Վարուժան Գեղամյան
Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրների հետ դեմ առ դեմ. Վարուժան Գեղամյան
09:07
11 ր
Սամվել Հայրապետյան
Մարդիկ մտածում են` եթե կրիպտո է, ուրեմն խաբեություն է. Սամվել Հայրապետյան
09:19
10 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան

© Screenshot / Parliament of ArmeniaԱդրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան
Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան
 - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հայաստանը չի հասկանում տասնյակ գերիներին չվերադարձնելու ադրբեջանական քայլը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր։ Այսօր Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, որոնք արձանագրվել են Միշելի` մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
Նա հիշեցրեց արձանագրված սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը (Հայաստան՝ 29․800 քառակուսի կմ, Ադրբեջան՝ 86․600 քառակուսի կմ)։ Երկրորդ սկզբունքով Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես սահմանազատման քաղաքական հիմք համաձայնեցվել է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը։
«Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ սա է նաև պատճառը, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ։
Կառավարության ղեկավարը նաև հիշեցրեց, որ խաղաղության հասնելու ճանապարհին երրորդ սկզբունքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։
Նրա խոսքով` այս ամենն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների լավ լուրերն են։ Վարչապետը թվարկեց նաև վատ լուրերը՝ շարքը սկսելով նրանից, որ երկու երկրները դեռևս խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և հաճախ չեն հասկանում միմյանց։
Փաշինյանի կարծիքով՝ սրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ երկարատև հակամարտությունը, հազարավոր զոհեր, տասնյակ գերիներ, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտն ու կասկածները։
Նա շեշտեց, որ չափազանց կասկածելի է այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Ավելին` Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով։
Սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում։ Վարչապետի խոսքով՝ սա է նաև խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը։ Հայաստանը չի հասկանում նաև տասնյակ գերիներին Հայաստանին հետևողականորեն չվերադարձնելու ադրբեջանական մոտեցումը։
Այնուամենյանիվ, ըստ Փաշինյանի, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
ՀՀ վարչապետը նաև նաև նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- ասաց նա։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0