00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում

© Sputnik / Mikhail ChernyakhovskyՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
Բաժանորդագրվել
Էդուարդ Շարմազանովը շեշտում է` այսօր այն մարդիկ են Բաքվի բանտերում, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Հանրապետության հրապարակում։
«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բողոքի ակցիայի նպատակն է այս ամենը հասցնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 300 պատվիրակներին։
Նա նշեց, որ միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները։
«Այդ ամենն արվում է ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ»,- նշեց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել, և, ըստ էության, այսօր Բաքվի բանտերում են նաև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի մասին է։
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։
Լրահոս
0