Մի քանի ժամով կդադարեցվի Երևանի Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը

© Sputnik / Andranik GhazaryanԵրթևեկություն Մաշտոցի պողոտայում
Երթևեկություն Մաշտոցի պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Երթևեկություն Մաշտոցի պողոտայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դա արվում է ամանորյա ձևավորման աշխատանքները կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Այսօր երեկոյան ժամը 23:00-ից մինչև վաղն առավոտյան ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պողոտայի մի մասը փակվում է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները կատարելու համար։
Լրահոս
0