Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել

© Photo : press office of the Armenian Chess FederationԵվրոպայի թիմային առաջնություն
Եվրոպայի թիմային առաջնություն
 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Եվրոպայի թիմային առաջնություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց առաջնությունում հաղթեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Շանթ Սարգսյանը պարտվեց:
Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել շախմատի աշխարհի առաջնությունում
Կանանց առաջնությունում հաղթեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:
© Photo : press office of the Armenian Chess FederationԵվրոպայի թիմային առաջնություն
Женская сборная Армении по шахматам во время 7 тура чемпионата Европы против сборной Эстонии (18 ноября 2023). Будва - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Եվրոպայի թիմային առաջնություն
Լրահոս
0