https://armeniasputnik.am/20231119/turqian-karvogh-e-khzel-haraberutjunnern-israjeli-het-bajc-havaqakan-vorvoshman-e-spasum-68827972.html
Թուրքիան կարող է խզել հարաբերություններն Իսրայելի հետ, բայց հավաքական որոշման է սպասում
Թուրքիան կարող է խզել հարաբերություններն Իսրայելի հետ, բայց հավաքական որոշման է սպասում
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իսլամական երկրները պետք է աջակցեն միմյանց և միասնական ճակատով հանդես գան: 19.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-19T14:09+0400
2023-11-19T14:09+0400
2023-11-19T14:09+0400
թուրքիա
իսրայել
հաքան ֆիդան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/02/68146574_0:0:1600:901_1920x0_80_0_0_e6bde81096a7569b545f2dd65c208ae0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Թուրքիան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, բայց դա պետք է լինի մի քանի երկրների միաժամանակյա որոշումը՝ պատշաճ արդյունքի հասնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։Թուրք նախարարների կարծիքով՝ իսլամական երկրները պետք է աջակցեն միմյանց և միասնական ճակատով գործեն: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել «նախորդ փակուղիներից» և միասին գործել:Ֆիդանը նշել է, որ Անկարայի համար խնդիր չէ խզել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այս պահին չարժե կենտրոնանալ այդ հարցի վրա:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/02/68146574_121:0:1533:1059_1920x0_80_0_0_816a1c641d7d7167ed0646acb5d6e614.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, իսրայել, հաքան ֆիդան
թուրքիա, իսրայել, հաքան ֆիդան
Թուրքիան կարող է խզել հարաբերություններն Իսրայելի հետ, բայց հավաքական որոշման է սպասում
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իսլամական երկրները պետք է աջակցեն միմյանց և միասնական ճակատով հանդես գան:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Թուրքիան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, բայց դա պետք է լինի մի քանի երկրների միաժամանակյա որոշումը՝ պատշաճ արդյունքի հասնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հակամարտության հենց սկզբից մենք սկզբունքային դիրքորոշում ենք որդեգրել՝ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ շատ իսլամական երկրների, աշխարհի երկրների, նույնիսկ Լատինական Ամերիկայի երկրների կողմից, որ դրանք ավելի հզոր լինեն», - ասել է Ֆիդանը:
Թուրք նախարարների կարծիքով՝ իսլամական երկրները պետք է աջակցեն միմյանց և միասնական ճակատով գործեն: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել «նախորդ փակուղիներից» և միասին գործել:
Ֆիդանը նշել է, որ Անկարայի համար խնդիր չէ խզել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այս պահին չարժե կենտրոնանալ այդ հարցի վրա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։