Անկախություն, ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են․ ՀՀ նախագահը՝ Ղազախստանի դեսպանին

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Մատենադարանի ռեսուրսները կարող են օգտագործվել ղազախ ժողովրդի պատմության ուսումնասիրության և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման համար: Հայաստանի և Ղազախստանի ակադեմիական շրջանակների միջև համագործակցության ակտիվացմանն ու այլ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա առիթով։

«Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են, և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Բոլատ Իմանբաև շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են հայ-ղազախական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:
Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղղությունները: Կարևորվել է փոխգործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Անդրադարձ է արվել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև համագործակցության դինամիկ զարգացմանը:
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը
Президент Ваагн Хачатурян встретился с Чрезвычайным и Полномочным Послом Казахстана Болатом Иманбаевым (20 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը
Լրահոս
0