Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային իրավիճակը քննարկել է Միկիտա Պոտուրաևի հետ

© Photo : press office of the Government of RAԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Միկիտա Պոտուրաևին հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային իրավիճակը։ Գրիգորյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Ընդգծել ենք կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ»,– նշել է ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի` քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
իշեցնենք` հոկտեմբերի վերջին Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, քննարկել հայ-ուկրաինական հարաբերությունները։
Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին
Լրահոս
0