ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին

© Sputnik / Aram Nersesyan«Մուրացան» հոսպիտալ
«Մուրացան» հոսպիտալ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
«Մուրացան» հոսպիտալ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊՆ կենտրոնական հոսպիտալում աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Է.Հ.–ն։
Պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել բուժման ընթացքին վերաբերող հարցեր։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ։ Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են լինել պաշտպանի ուշադրության ներքո։
Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում
Լրահոս
0