00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փուչիկը պայթելու է նաև մարզերում. տնտեսագետը` եկամտահարկի վերադարձը չեղարկելու մասին

© Sputnik / Aram NersesyanՆոր կառուցվող շենք
Նոր կառուցվող շենք - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության նոր նախաձեռնությունը, որով մինչև 2029 թ. եկամտահարկի վերադարձի համակարգը կչեղարկվի նաև ՀՀ մարզերում, ենթադրում է նոր զարգացումներ անշարժ գույքի շուկայում, նաև նոր ռիսկեր ինչպես քաղաքացիների, այնպես էլ ֆինանսական համակարգի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եկամտահարկի վերադարձը ՀՀ մարզերի համար նույնպես չեղարկելու` ՀՀ կառավարության նախաձեռնությունը իր հետ կբերի որոշակի ռիսկեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է 2027 թ. հունվարի 1–ից հետո եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով չվերադարձնել, եթե գույքը գտնվում է Երևանի հարակից Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից եկամտահարկի վերադարձի չեղարկման որոշումը կտարածվի բոլոր մարզերի վրա։
Ի՞նչ է սպասվում կառուցապատման ոլորտին եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման դեպքում
Լիլիա Ամիրխանյանի խոսքով` եկամտահարկի վերադարձի համակարգն ի սկզբանե եղել է ժամանակավոր` մոտիվացնող, խթանող գործիք, ինչպես նաև շինարարության ոլորտը զարգացնելու, սոցիալական խնդիրներ լուծելու միջոց։
Տնտեսագետի խոսքով` դրա արդյունքները անշարժ գույքի շուկայի վրա շատ արագ ի հայտ եկան։
«Մենք տեսնում ենք, որ մինչ օրս անշարժ գույքի շուկայում առկա է բումային իրավիճակ` բնակարանաշինություն, բարձր, ուռճացված գներ, խտացված պահանջարկ։ Այս համակարգի չեղարկման մտավախությունը մարդկանց մոտ անշարժ գույք ձեռք բերելու որոշումն ինքնըստինքյան արագացրեց»,– նկատեց Ամիրխանյանը։
Ըստ նրա` զարգացումները ցույց են տալիս, որ այս միտումները շարունակելու են պահպանվել նաև առաջիկայում։ Նրա խոսքով` այսօր անշարժ գույքի գործարքների որոշակի նվազում կա, և դա հատկապես նկատելի է Երևանի այն հատվածներում, որտեղ եկամտահարկի վերադարձի այս համակարգն արդեն իսկ չեղարկվել է։ Մինչդեռ դրան զուգահեռ անշարժ գույքի գների նվազում տեղի չի ունեցել։
«Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ շուկայում գործարքների արհեստականություն կա. գները որոշակի իներցիա են հավաքել և, բնականաբար, եկամտահարկի վերադարձի համակարգի չեղարկմամբ այդ իներցիան հետ չի գալու»,– ընդգծեց Ամիրխանյանը։
Դրա փոխարեն, ըստ նրա, անշարժ գույքի ձեռքբերման գործընթացն արագանալու է մարզերում, և բնակարանների ձեռքբերման կտրուկ պահաջարկ է ձևավորվելու, բարձրանալու են գները, և շինարարական բումն իր ամբողջ թափով և գործընթացով Երևանից կտրուկ տեղափոխվելու է ՀՀ մարզեր։
«Այստեղ անհանգստացնողը ձևավորված փուչիկն է, որ պայթելու առանձնահատկություն ունի։ Դա ավելի է մեծանալու ու ուռճանալու` իրականում շատ լուրջ ֆինանասական ռիսկեր առաջացնելով մեր բանկային համակագի համար։ Հայտնի է, որ այսօր կառուցվող բնակարանային ֆոնդը ֆինանսավորվում է նաև բանկերի կողմից»,– նկատեց տնտեսագետը։
Առաջիկա տարիներին եկամտահարկի վերադարձը կդադարեցվի նաև երևանամերձ մարզերում. Փաշինյան
Ըստ նրա` երբ ինչ–որ պահից սկսած այդ գործիքները չեղարկվեն և պահանջարկը կտրուկ նվազի, նույն այդ ֆինանսական շուկաները կանգնելու են շատ լուրջ խնդիրների առաջ` տրված պարտավորությունների, վճարումների, մարումների մասով։
Ինչ վերաբերում է եկամտահարկի վերադարձի համակարգի սոցիալական բաղադրիչին, ապա Լիլիա Ամիրխանյանի համոզմամբ` այստեղ երկակի խնդիր կա. մի կողմից բնակարանների ձեռքբերման անհրաժեշտություն, մյուս կողմից` հապճեպ որոշում, այսինքն` մարդիկ շատ հաճախ չեն հաշվարկում իրենց իրական հնարավորությունները և զուտ համակարգից օգտվել հասցնելու համար մտնում են հիփոթեքային վարկի տակ։
«Մյուս կողմից կա նաև մեկ այլ հետաքրքիր տենդենց. մարդիկ իրենց ձեռք բերած անշարժ գույքը վարձակալության են տալիս։ Այսինքն, այստեղ նաև որոշակի կոմերցիոն գործընթացներ են տեղի ունենում, ինչը նույնպես նպաստելու է անշարժ գույքի շուկայի ուռճացմանն ու այդտեղից եկող ռիսկերին ու վտանգներին»,– վստահերցեց փորձագետը։
Ըստ նրա` թեև սա ևս սպասելի էր, սակայն այն շարունակելու է նպաստել անշարժ գույքի շուկայի արհեստական ու ուռճացված զարգացմանը` իր սոցիալական ու տնտեսական հետևանքներով, ինչպես նաև ֆինանսական շուկաների համար ռիսկային մարտահրավերներով։
«Եկամտահարկի վերադարձի չեղարկումը շուկայի վրա կունենա շոկային ազդեցություն». Ապրիյան
Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։
Լրահոս
0