00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգենտինացիները նախագահ ընտրեցին «Խելառին»

© AFP 2024 / LUIS ROBAYOԽավիեր Միլեյ
Խավիեր Միլեյ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2023
Խավիեր Միլեյ
Բաժանորդագրվել
Կիրակի օրը արգենտինացիները երկրի նախագահ ընտրեցին «Խելառին». հենց այդպես էին Խավիեր Միլեյին անվանում դպրոցում, հենց այդպես է կոչվում նրա կենսագրությանը նվիրված գիրքը։
Շատերը նրան համեմատում են Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը, ի դեպ, արդեն շնորհավորել է Միլեյին՝ գրելով. «Հպարտանում եմ քեզնով։ Դու կշրջես ամբողջ երկիրը և կրկին հզոր կդարձնես Արգենտինան»։ Այն, որ նորընտիր նախագահը իրոք կարող է գլխիվայր շրջել ամբողջ երկիրը, երևի կասկածից վեր է։ Համենայնդեպս, նրա խոստացած վերափոխումները շոկի նման մի բան են` հրաժարվել ազգային անկայուն տարադրամից՝ պեսոյից, փոխարինել այն ամերիկյան ամենազոր դոլարով, իսկ Կենտրոնական բանկը ընդհանրապես վերացնել։ Ընդ որում` Միլեյը խոստացել է. «Ես ինքս կպայթեցնեմ կամ կայրեմ այդ բանկը»։
Բոլորովին այլ հարց է, թե արդյոք Կենտրոնական բանկը վառելով հնարավոր է վերականգնել Արգենտինայի հզորությունը։ Իսկ այն, որ մոտ հարյուր տարի առաջ Արգենտինան իրոք աշխարհի հզորագույն պետություններից է եղել, վկայում է ԲիԲիՍի-ն։ «Մեկ դար առաջ Արգենտինան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն էր։ Մարդիկ այնտեղ ավելի լավ էին ապրում, քան Ֆրանսիայում և Գերմանիայում։ Եվրոպացիները թողնում էին իրենց հայրենիքը և տեղափոխվում Արգենտինա՝ բարգավաճելու և հարստանալու հույսով», -փաստում է բրիտանական հեռուստառադիոընկերությունը։
Արգենտինացիները նախագահ ընտրեցին «Խելառին»
Ի դեպ, մասնագետները հիշեցնում են, որ նույնիսկ 50 տարի առաջ՝ մինչև 1974 թվականը, Արգենտինան ընթանում էր ամենազարգացած պետությունների հետ համաքայլ, կյանքի որակը և մեկ շնչին ընկնող ազգային արդյունքի ծավալը համեմատելի էին եվրոպական ցուցանիշների հետ։ Երկրի տնտեսությունը զարգանում էր ոչ սրընթաց, բայց շատ կայուն տեմպերով։ Այնուհետև սկսվեց ճահճացումը։ Իսկ մենք հո լավ գիտենք, որ երկարատև ճահճացման պայմաններում անխուսափելիորեն ի հայտ են գալիս, այսպես ասենք, ոչ կոնվենցիոնալ գործիչներ, որոնց քայլերի հետևանքները բոլորովին միանշանակ չեն։ Այդպես հայտնվեց Միխայիլ Գորբաչովը, որը վերացրեց բազմաթիվ սահմանափակումներ, բայց քանդեց մեծ տերությունը։ Այդպես հայտնվեց Միխեիլ Սաակաշվիլին, որը հիմնականում արմատախիլ արեց համատարած կոռուպցիան, բայց որի սանձազերծած կարճատև պատերազմի հետևանքով Վրաստանը վերջնականապես զրկվեց Աբխազիայից և Հարավային Օսեթիայից։ Այդպես Հայաստանում հայտնվեց… Լավ, վերադառնանք Արգենտինային։
Վերջին տասնամյակների ընթացքում Արգենտինայում անընդհատ կրկնվում է նույն կախարդական շրջանը։ Գալիս է նոր իշխանությունը, ժողովրդի կյանքը շատ արագ բարելավելու համար բարձրացնում է աշխատավարձը, կենսաթոշակը, նոր արտոնություններ է սահմանում։ Այս ամենը, բնականաբար, լրացուցիչ գումարներ է պահանջում։ Սկսում են պեսո տպել։ Հետևանքը հայտնի է՝ անիծյալ պեսոն արժեզրկվում է, սկսվում է անկառավարելի գնաճը, նվազում է կենսամակարդակը։ Գալիս են նոր ընտրությունները։ Ո՞ւմ ընտրել։ Բնականաբար` ընդդիմությանը, որը խոստանում է դուրս բերել երկիրն այս վիճակից։ Ընդդիմությունը կառավարություն է կազմում, որն ուզում է բարելավել ժողովրդի կյանքը, ինչի համար բարձրացնում է աշխատավարձերն ու կենսաթոշակները, ինչի համար փող է պահանջվում, ինչի համար պեսո է տպում, ինչը հանգեցնում է գնաճի, ինչից հետո ժողովուրդն ընտրում է նախկիններին… և այդպես շարունակ։
Ելք կա՞ այս կախարդական շրջանից։ Կա՛, բայց չափազանց բարդ է։ Նախ` պետք է արգենտինացիների մահճակալների հետ գործ ունենաք։ Այո՛, մի՛ զարմացեք, արգենտինացիների տառապանքը փորձ ունի՝ բանկային բազմաթիվ ճգնաժամերից հետո նրանք նախընտրում են փողը պահել, ինչպես ասում են, բարձի կամ ներքնակի տակ։ Չեք հավատա, բայց Արգենտինայում այդ, այսպես ասած, «ննջարանային» ընդհանուր գումարը հասնում է 170 միլիարդ դոլարի, այսինքն` ողջ աշխարհում շրջանառվող ամեն տասը դոլարներից մեկը արգենտինացու դոշակում է։ Եթե որևէ մեկին հաջողվի համոզել միջին քաղաքացուն տանել այդ գումարը բանկ, Արգենտինայի տնտեսությունը հաստատ թռիչքաձև զարգացում կապրի։ Բայց ինչպե՞ս համոզես։ Շատ ավելի հեշտ է խոստանալ պայթեցնել կամ այրել այն բանկը, որը չի կարողանում ապահովել ազգային տարադրամի կայունությունը և սանձել ինֆլյացիան։
Շատ ավելի հեշտ է նաև բենզասղոց բերել նախընտրական հանրահավաքին և խոստանալ դրանով անխնա կտրել կառավարության անիմաստ ծախսերը, ինչպես արել է Խավիեր Միլեյը, կամ մուրճ բերել ու խոստանալ դրանով ազատել հայրենիքը կոռուպցիոներներից, ինչպես անում են այլ երկրներում։ Սկզբունքը նույնն է՝ այն պայմաններում, երբ հասարակությունը հիասթափված է իշխանություններից, բայց չի էլ ուզում քվեարկել ընդդիմության օգտին, հաճախ հաղթում են նրանք, ովքեր ոչ միայն պոպուլիստական, այլև խիստ վիճահարույց, արտառոց հայտարարություններ են անում։ Օրինակ` այն մասին, որ Շվեյցարիան անվտանգության տեսակետից Հայաստանից ոչնչով չի տարբերվում։ Ժողովրդին նման օրիգինալ մտքերը լավ էլ դուր են գալիս։ Հայաստանյան փորձից գիտենք։
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Իսրայել. ոմանք պահանջում են ղեկավարի հրաժարականը, մյուսները կոչ են անում սատարել նրան
Ինչու են նախագահները ձգտում նախագահ մնալ. Ջո Բայդենը դարձավ 81 տարեկան
Լրահոս
0