ԵԱՏՄ երկրներում սկսել են ավելի շատ կառուցել. առաջատարը Հայաստանն է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՏՄ բոլոր երկրներում աճ է գրանցվել շինարարության ոլորտում։
2023 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,3%-ով։
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում՝ 32,6%։ Ղրղզստանում գրանցվել է 23,9% աճ, Ղազախստանում՝ 12,6%, Բելառուսում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,8%։
Հայաստանում շինարարական ոլորտի աճը հիմնականում կապված է հիփոթեքային ծրագրի հետ, որը բավականին մեծ պահանջարկ ունի։ Քաղաքացիները (գրանցված աշխատողները) կարող են հիփոթեքով տուն գնել, իսկ վարկի տոկոսները մարվում են եկամտահարկի վերադարձի միջոցով։
Փուչիկը պայթելու է նաև մարզերում. տնտեսագետը` եկամտահարկի վերադարձը չեղարկելու մասին
Լրահոս
0