00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանը գուցե բացեն, նախապայմանները կմնան. փորձագետները՝ հայ-թուրքական գործընթացի մասին

© Sputnik / Aram Nersesyan«Մարգարա» անցակետ
«Մարգարա» անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2023
«Մարգարա» անցակետ
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց, չնայած Երևանի ջանքերին, այժմ չկա, դա ընդունում են նաև Հայաստանի իշխանությունները։ Թե ինչ գնով է բացվելու սահմանը, կարծիք են հայտնել փորձագետները։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան չի հրաժարվել և ապագայում չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ նախապայմաններից և սպառնալիքների քաղաքականությունից, անգամ սահմանի մասնակի բացման դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել փորձագետները՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։
Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ հայ-թուրքական սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա նաև հայտարարել է, որ նախկինում նման ակտիվ երկխոսություն կողմերը երբեք չեն ունեցել, չնայած որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չկան:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով` եթե անգամ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ տեղաշարժ կա կամ ապագայում կլինի, ապա այդ տեղաշարժը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի դառնա Հայաստանի ինչ-որ ամուր դիրքերի նշան:
«Սահմանի բացումը չի փոխելու թուրքական քաղաքականության բնույթը, այն թշնամական է մնալու Հայաստանի նկատմամբ, որքան էլ Երևանում խոսեն պրագմատիզմի մասին։ Այո, երրորդ երկրների քաղաքացիների համար այդ սահմանի բացման հավանականությունը բացառել չի կարելի։ Միաժամանակ քիչ հավանական է սահմանի լիարժեք բացումը։ Թուրքիան կարծում է, որ դեռ շատ բան պետք է ստանա Հայաստանից։ Ուստի մինչև վերջ ձգձգելու է բացումը», - նշեց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության էնտուզիազմը բոլորովին անտեղի է այն գնի ֆոնին, որը Հայաստանը վճարել է թվացյալ կարգավորման համար։ Իսկ գինը` Արցախն է։
«Երբ Լեռնային Ղարաբաղը ազատ էր, իսկ հայկական պետության և հասարակության պատմական հիշողությունն ու ինքնագիտակցությունը բոլորովին այլ մակարդակի վրա էին, ապա բնական է, որ նման ակտիվություն հայ-թուրքական հարաբերություններում չկար և չէր էլ կարող լինել։ Ղարաբաղյան հարցը միշտ եղել է թուրքական կողմի կարևորագույն նախապայմաններից մեկը։ Այն, ինչի մասին հիմա խոսում է Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի կորստի հետևանք է, և դա ներկայացնել որպես ինչ-որ ձեռքբերում, անհնար է», - ասաց փորձագետը։
Մելքոնյանն ուշադրություն հրավիրեց թուրքական իշխանությունների հռետորաբանության վրա, որը հատկապես վերջին շրջանում առավելապես սպառնալիքների, շանտաժի և վիրավորանքի տարրեր է պարունակում։ Թարմ օրինակ է Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանն իր դասը ստացավ Ղարաբաղյան պատերազմից հետո և նստեց տեղը»։ Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը չէր խանգարի հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Թուրքիայի ղեկավարի վիրավորական արտահայտությունների հետ: Բայց Երևանը նախընտրեց լռել։

«Հայաստանի իշխանությունների լռությունը հատկապես անհասկանալի է այն ֆոնին, երբ Մարիա Զախարովայի այս կամ այն քննադատական արտահայտությանն ի պատասխան կարող են հետևել տասնյակ զայրացած և քննադատական մեկնաբանություններ Երևանի պաշտոնյաների կողմից: Նման ընտրողական արձագանքը, իմ կարծիքով, ստվեր է գցում իշխանությունների «համարձակ» կերպարի վրա, որը փորձում են ստեղծել»,- նշեց թուրքագետը։

Փորձագետի խոսքով` Երևանի կողմից Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ջանքերի անարդյունավետությունը Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության անփոփոխության ևս մեկ ապացույցն է։ Եվ իրականում ոչ մի դիվանագիտություն չկա, դա մեծ ինքնախաբեություն է։
Իսկ թուրքագետ Նելլի Մինասյանն ուշադրություն է հրավիրում, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը նախատեսվում էր բացել դեռևս 2023 թվականի ամռանը՝ զբոսաշրջային սեզոնի թեժ շրջանում։ Թվում էր, թե կողմերը վերջնական համաձայնության էին եկել ժամկետների վերաբերյալ, բայց սահմանը դեռ փակ է։ Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն իր կողմից վերանորոգել և վերազինել է «Մարգարա» անցակետը։
«Թուրքական կողմից նման քայլեր չեն արվում, համենայնդեպս այդ մասին ո՛չ մամուլում, ո՛չ պաշտոնական աղբյուրներում ոչինչ չկա։ Եվ իր ելույթում Փաշինյանը ևս խոստովանում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում հաջողություններ չկան»,–ասաց նա։

Մինասյանը կարծում է, որ չնայած հայկական կողմի գործողություններին՝ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների և ճնշումների լեզվով։ Սակայն հավանականությունը, որ սահմանը կբացվի, նա չի բացառում` հաշվի առնելով հանգամանքը, որ Հարավային Կովկասն այսօր վերածվում է խոշոր միջանցքի Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Իսկ Թուրքիան անպայման կցանկանա դառնալ այդ միջանցքի մի մասը։

Նշենք, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Երևանն ակտիվորեն փորձում էր երկխոսություն հաստատել Անկարայի հետ։ 2023 թվականի փետրվարին Հայաստանը մարդասիրական օգնության մի քանի խմբաքանակ ուղարկեց ավերիչ երկրաշարժից տուժած թուրքական նահանգներ։ Այդ ժամանակ Անկարա այցելեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այն ժամանակվա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններում, ըստ էության, նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամռանը սահմանի մասնակի բացման մասին։
Հայաստանը չպետք է իր անվտանգությունը փնտրի հազարավոր կիլոմետրեր հեռու․ Էրդողան
Լրահոս
0