00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սոցիալական ծառայության 9 անձ ձերբակալվել է` կաշառք ստանալու և տալու կասկածանքով

© Sputnik / Asatur YesayantsԿաշառք
Կաշառք - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Կաշառք
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնյաները նախնական համաձայնությամբ բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.–ն և նույն ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.–ն ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.–ի հետ նախնական համաձայնությամբ բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:
Մասնավորապես, 2023 թ. հոկտեմբերի 29–ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար սոցիալական ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ.–ն Տ. Կ.–ի հետ և իր մտերիմ Է. Խ.–ի միջնորդությամբ բնակչից կաշառք է ստացել 30.000 դրամ:
Բացի այդ, նույն բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու համար 2023 թ. սեպտեմբերին կաշառք է ստացել 35.000 դրամ:
Պարզվել է նաև, որ Տ. Կ.–ն և Լ. Մ.–ն 2023 թ. հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 դրամ:
Իսկ 2023 թ. հոկտեմբերի 31–ին Լ. Մ.–ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 դրամ, որից 200.000 դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.–ին:
Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.–ն, Հ. Ս.–ն և Լ.Մ.–ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.–ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար:
Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ.–ի և Հ. Ս.–ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.–ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը:
Նախաքննությունը շարունակվում է:
Պարեկներին 80.000 դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է
Լրահոս
0