00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցներում հնարավոր են բուլինգի դրսևորումներ. Անդրեասյանը` արցախցի դպրոցականների մասին

© Photo : press office of the Government of RAԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարի խոսքով` կարևորն այն է, որ հիմա բոլոր դպրոցներում կա հոգեբանի հաստիք, որին կարող է դիմել բուլինգի ենթարկված երեխան։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ դպրոցներում հնարավոր են բուլինգի դրսևորումներ։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով հարցին, որ դպրոցներում այսօր ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների նկատմամբ կան բուլինգի դրսևորումներ։
ՀՀ դպրոցներում արցախցի երեխաների նկատմամբ վերաբերմունքը ՄԻՊ–ի ուշադրություն կենտրոնում է
Հարցը բարձրացրեց երեխաներից մեկը, որին իր հասակակիցների հետ հրավիրել էին մասնակցելու ՀՀ կառավարության նիստին (ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին 1989 թ. նոյեմբերի 20–ին կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ):
Անդրեասյանը նշեց, որ բուլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ, և, ցավոք, նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։
«Այստեղ կարևորն այն է, որ միջավայրը նորմալ է, և ընկերները այստեղ ունեն շատ մեծ նշանակություն։ Եթե դասարանում կա ընդհանուր առմամբ վստահելի միջավայր, երեխաներն ամենից արագ են նկատում, որ կա նման թիրախավորման դեպք։ Մենք հասկանում ենք, որ սա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ երեխաներն այն տարիքում են, որ նման երևույթները կարող են խորը հոգեբանական ազդեցություն ունենալ»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` կարևորն այն է, որ հիմա բոլոր դպրոցներում կա հոգեբանի հաստիք, որին կարող է դիմել բուլինգի ենթարկված երեխան, ու կլինի համապատասխան ռեակցիա։
Նախարարը նաև նշեց, որ ուսուցիչներն ու դպրոցի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են, համապատասխան հմտություններ ձեռք բերում։
Անդրեասյանը նիստին հրավիրված երեխաներին հորդորեց բուլինգի որևէ դրսևորում տեսնելու դեպքում անպայման այդ մասին պատմել վստահելի մեծահասակի, որպեսզի կարողանան կանխարգելել այդ երևույթը դպրոցներում։
ՀՀ կառավարությունը սկսել է վճարել արցախցի ուսանողների վարձավճարները
Լրահոս
0