00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ռուսաստանցի կնոջը կավատության մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

© AFP 2024 / KENZO TRIBOUILLARDՍեռական ծառայություններ մատուցող կին
Սեռական ծառայություններ մատուցող կին - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Սեռական ծառայություններ մատուցող կին
Բաժանորդագրվել
Մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ քաղաքացի 24-ամյա մի կնոջ կավատություն կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նա տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, իսկ դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսել է խմբի այլ անդամների հետ, որոնք հեռահաղորդակցման հարթակներով նամակագրություններ են վարել ՌԴ մի շարք քաղաքացիների հետ, նրանցից պահանջել են էրոտիկ բնույթի լուսանկարներ։
Ստանալով համաձայնություն՝ նրանց նկարներով անհատական էջեր են բացել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող ինտերնետային կայքում, կազմակերպել նշված անձանց ժամանումը ՀՀ և Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող շենքում օրական վարձավճարով նրանց տեղավորել բնակարաններում։
Հաճախորդները խմբի անդամների հետ կապ են հաստատել այդ կայքի միջոցով և պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին։ Նրանց տվել են բնակարանների հասցեները։ ՌԴ–ից ՀՀ ժամանած վերոնշյալ կանայք, ստանալով հաճախորդների տվյալները, ընդունել են նրանց, իսկ ստացված գումարի 50 տոկոսը փոխանցել խմբի անդամներին։
24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանանց անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և բացակայելու արգելքը։
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է։
Վարույթի շրջանակներում գրություններ են ուղարկվել կապի օպերատորներին՝ հիշյալ կայքը արգելափակելու նպատակով։
Դստերը ծեծած կինը պոռնոգրաֆիա ստեղծելու համար ներգրավել է 12 տարին չլրացած աղջիկներին
Լրահոս
0